Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

Տավշո աշխարհի երկնքից սահել
Փաթիլն է իջնում փայլերով կամաց,
Ձյուն, դու մեղմ իջիր դաշտերին ջահել`
Զոհված մարտիկներ կան այնտեղ քնած:

Փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Արցախի 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջարի զինվորների եւ սպաների հպարտ փաղանգում դյուցազնաբար անմահացան նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ: Նրանց վերաբերյալ անշուշտ դեռ բազում հոդվածներ կհրապարակվեն, գրքեր կգրվեն, ֆիլմեր կնկարահանվեն… Յուրաքանչյուրի մասին առանձին: Որպեսզի փառաբանվի խիզախներից յուրաքանչյուրի դյուցազնական սխրանքը…

ԵՍ ՀՍԿՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՔՈՒՆԸ

Սկսենք նրանից, որ ես չկամ, զոհվել եմ… Իրականում ինձ համար դա սովորական մահ էր, հերոսություն չէր, այն էր, ինչ ես պարտավոր էի անել ու արեցի իմ հայրենիքի համար: Ընկերներս ասում են՝ հերոսի մահով է զոհվել, ամեն առիթի էլ խմում են կենացս, հազար անգամ հիշում են ինձ, մեր լավ ու վատ օրերը, ու բոլորով միասին ծիծաղում են մեր հիմարությունների վրա:

ԱՅՈ՛ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, Ո՛Չ ՑՈՒՑՔԻՆ

Բարեգործությունը մարդկային մեծագույն առաքինություններից է: Ի՞նչ է բարեգործությունը, և ինչպիսի՞ն պետք է այն լինի… Ինչպե՞ս անել, որ բարեգործությունը չվիրավորի, մատի փաթաթան չդառնա, որ չընկալվի որպես շպրտված փշուր… Ի վերջո, բարեգործությունը ավելին է, քան զուտ սոցիալական աջակցությունը: Այն նախեւառաջ բարոյական քայլ է: Եվ մի՞թե բարեգործությունը գովազդի կարիք ունի, մի՞թե արժե այդ մասին թմբկահարել հեռուստաընկերություններով, վերածել ցուցքի: Մտածում էի՝ ո՞ւմ ուղղել այս հարցերը, ո՞վ բարոյական իրավունք ունի պատասխանելու, ո՞ւմ խոսքը կընկալվի որպես խրատ ու խորհուրդ: Եվ թակեցի Գուրգեն Մելիքյանի դուռն ու մի հարց տվեցի՝ «Ի՞նչ է բարեգործությունը, պարո՛ն Մելիքյան »:

ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Մարտական հենակետում, որտեղ կանգնած են տղաները, այժմ համեմատաբար խաղաղ է: Դիմացը ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրն է, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի շնչավոր չէր մնացել: Հիմա նորից սկսել են վառվել լույսերը: Մի քանի մարտական հենակետ այն կողմ կապիտան Ա. Ուրֆանյանի և իր զինակից մարտընկերների հերոսացման վայրն է: Այս հենակետում էլ տղաները կանգնած էին ամուր ու անսասան:

ԶՈՐԱՄԱՍԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյանի» անունը կրող զորամասի կազմավորման 20-րդ տարեդարձը: Գունդը կազմավորվել է 1996թ. ՀՀ ՊՆ մոտոհրաձգային 1-ին բրիգադի բազայի վրա՝ ժառանգելով հարուստ մարտական ուղի և ավանդույթներ: 1992-1994 թթ. բրիգադի կազմում գնդի զինծառայողները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, ապա իրականացրել նաև ՀՀ և Նախիջևանի սահմանների պահպանությունը:

ՊԱՐՏՔ, ԳԻՏԵԼԻՔ, ՊԱՏԻՎ

Սպան կայանում է ծառայության ընթացքում, զորքերում, երբ թաթախվում և թրծվում է գործի մեջ: Ծառայության նշանակվեցի առաջատար զորամասերից մեկում` որպես մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար: Առաջին անգամ մտա զորքեր…. Չեմ մոռանում. բրիգադի հրամանատարը անհատական զրույցից հետո, ձեռքը պարզելով մի ուղղությամբ, ասաց` ահա քո մարտկոցը, գնա և ղեկավարիր: