2016
Մենք բոլորս էլ համոզված էինք, որ հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների դեմը կառնենք… Այդպես էլ եղավ… Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր օջախը, մեր հողը, քանզի այդ հողի վրա է ծնվում մեր երեխան, իրենց «հանգիստն» են գտնում մեր ծնողները:
Հակառակորդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ մարտական գործողությունները վերստին օրախնդիր դարձրին բոլոր ուժերով ու միջոցներով հայրենիքի անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը:
ՊԲ ստորաբաժանումները գործել են կազմակերպված, արդյունավետ կիրառել են պաշտպանության և նախահարձակ թշնամու զսպման անհրաժեշտ միջոցներ: Խիզախ և պատրաստված հայ զինվորն ու սպան հաջողությամբ մարտ են վարել հակառակորդի տասնապատիկ անգամ գերազանցող ուժերի դեմ և հաղթել:
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը գնահատում է ՊԲ հրետանային ստորաբաժանումների գործողությունները քառօրյա մարտերի ընթացքում:
Նրանք սաստեցին թշնամուն, նրանք տվեցին իրենց կռիվը: Նրանք ամրացրին մեր հավատը եւ ապացուցեցին, որ հայկական բանակի ուժը իրենք են: Նրանց` 18-20 տարեկան մեր զինվորներին, քառօրյա պատերազմը չի չարացրել, ընկերների կորուստը թեւաթափ չի արել: Այսօր առավել քան երբեւէ նրանք համախմբված են ու միակամ: Նրանք իրենց ուղերձը հղեցին աշխարհին` թույլ չենք տալու: Ուշադիր նայեք նրանց աչքերին եւ անպայման կնկատեք կռվելու ու ապրելու նրանց վճռականությունը:
Ասում են` հրադադարը պատերազմի պասիվ փուլ է: Ավելի հանճարեղ ձևակերպում Մեծն Նժդեհն է տվել. «Զուր են կարծում մարդիկ, որ խաղաղությունը կյանքի բնական վիճակն է, կյանքն անընդհատ և անընդմեջ պայքար է, ու խաղաղությունն ավելի շատ պատերազմի կարճատև զինադադարն է միայն…»:
-Չորսն էլ նույն հիվանդասենյակում են պառկած՝ Դավիթը, Արմանը, Նարեկն ու Էրիկը: Չորսն էլ 20 տարեկան չկան, բայց ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ կռիվ են տվել, չեն վախեցել, մինչեւ վերջ կրակել են, – պատմում է Արտյոմ Պողոսյանը հոսպիտալի ճանապարհին: Արտյոմը ազատամարտիկ է: Նա ոտքը թողել է Արցախյան պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր՝ թիվ 5 հիվանդասենյակի զինվորների հասակակիցը: Գուցե դա է պատճառը, որ Արտյոմի սիրտը չի կտրվում թիվ 5 հիվանդասենյակից: