Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ

Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է:

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մարտական մեքենան Բաքվի զորահանդեսում, 26-ը հունիսի 2013 թվական

Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ կան մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը արդեն օգտագործվել են 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների («Քառօրյա պատերազմի») ժամանակ:
Ներկայացնենք դրանցից մի քանիսի մարտավարատեխնիկական բնութագրերը և ադրբեջանական զինված ուժերում դրանց առկայության վերաբերյալ որոշ տվյալներ: Կներկայացնենք ՏՕՍ-1-ը, ՏՕՍ-1Ա-ն, «Սմերչը», «Տոչկա» մարտավարական հրթիռները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Հայաստանը մեր տունն է: Հատկապես մենք՝ ասորիներս, որ պետություն չունենք (ասորիները պետականությունը կորցրել են 2500 տարի առաջ), Հայաստանը համարում ենք մեր Հայրենիքը: Իմ հայրն ասորի է, մայրս՝ հայուհի: Եվ ես արժևորում եմ այն փաստը, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում ու Հայաստանի համար: Վստահ եմ, որ մյուս ազգային փոքրամասնություններն էլ են այդպես մտածում:

ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ժ.3:00-ին ադրբեջանական կողմի սանձազերծած Քառօրյա պատերազմում թշնամին Արցախի պաշտպանության բանակի դեմ մղում էր 6-րդ սերնդի պատերազմ: Այսինքն` նոր տեսակի` բարձրտեխնոլոգիական ռազմագործողություններ:

Տ-90 ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԸ

Ռուսական Տ-90-ը նախագծվել է 1980-ականների վերջին: Սպառազինության է ընդունվել 1992-1993թ.թ.: Տ-90-ը համաշխարհային շուկայում ամենավաճառվող հիմնական տանկերից է: Արտահանվող տարբերակի շուկայական արժեքը մոտ 118 միլիոն ռուսական ռուբլի է:

Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ

Մեր բանակը կրկին հաղթելու է ադրբեջանական բանակին, մեր ժողովուրդը կրկին հաղթելու է Ադրբեջանի ժողովրդին: Մենք կասեցրինք մեր հողը մտած հակառակորդի առաջխաղացումը ու ետ շպրտեցինք նրան: Հայ զինվորն ապացուցեց, որ ամուր կանգնած է իր նախնիների հողի վրա ու երբեք, ոչ մեկին թույլ չի տա ասպատակելու իր հայրենիքը: