2016
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտության ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:
Թուրքիայում տիրող բարդ իրավիճակը չի կարող հանգեցնել քաղաքացիական պատերազմի, բայցեւ չի բացառվում բանակի կողմից հեղաշրջման հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային էսկալացիան վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար,- ասել է ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:- Չնայած ծայրահեղ լարվածությանը, հարցի դիվանագիտական լուծումը չպետք է հանել օրակարգից»:
Հիացած եմ մեր ժողովրդի համերաշխությամբ: Չկա մեկը, որ չցանկանա որեւէ բանով, որեւէ կերպ, կարելվույն չափով իր մասնակցությունը բերել ընդհանուր գործին: Չկա ո՛չ վախ, ո՛չ խուճապ, ո՛չ երկմտանք: Ամեն ինչ այնքան պարզ է ու հասկանալի, որքան սերն է լինում: Երկի՛ր, երջանիկ եղիր, անսահման սիրո տերն ես: Քեզ պարտվել չկա:
Ուրբաթ երեկոյան Քրիստոսի մարմինը գերեզման դրվելով խավարով պատեց երկինք ու երկիր, Քրիստոսի աշակերտների ու մարդկանց հոգիները, որոնք տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին, սակայն կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի մարմինը օծելու և խնկարկելու, գտնում են գերեզմանը ծածկող վեմ քարը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ:
Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է:
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել: