2016
Տարիներ առաջ Նախիջևանին սահմանակից այս հենակետում հանդիպեցի կապանցի զինվոր հրաձիգ Հրայր Վարդանյանին: Ընկերները «մատնեցին», որ ստեղծագործում է ու մեկ-մեկ էլ իրենց խնդրանքով է գրում բանաստեղծություններ, որոնք ուղարկում են իրենց սիրած աղջիկներին:
Չարդախլուն հին, բազմադարյա մշակույթ ունեցող հայկական հայտնի գյուղերից է: Չարդախլուի պատմությունը սկիզբ է առնում Վանի թագավորության ժամանակաշրջանից: Միջին տարիքի մարդիկ այս տեղանունը կհիշեն նաև մայրենի լեզվի դասագրքում տեղ գտած «Երկու մարշալ մի գյուղից» դասանյութից:
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում մարտի 26-27-ը հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելությունը Արցախի զորամասեր:
Սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9-ին դասախոսական կազմը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում էր, որտեղից մեկնեցին տարբեր զորամասեր: Մենք երկուսս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը և ես՝ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանս, այցելեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամաս:
Մեր որդին՝ Տրդատ Մնացականյանը, զինվոր է, մեկը հազարավոր այն տղաներից, որ պաշտպանում է հայրենի եզերքը, մեր հողուջրի խաղաղությունը: Մարտի 29-ին լրանում է Տրդատի 20-ամյակը: