2016
Մեր բանակի հրետանային զորամասերից մեկում է ծառայում որդիս՝ կրտսեր սերժանտ Տիգրան Պողոսյանը: Իմ տղան, որ դեռ երեկ անհոգ պատանի էր, այսօր զինվոր է: Բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան եմ հպարտանում նրանով:
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտութան ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:
Բարեգործությունն օգնեց, որ «Հայրենասեր» կազմակերպությունը 2015 թվականին հիմնովին վերակառուցի Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի դպրոցը: Բարեգործությունն օգնեց վուրգավանցիներին հավատալու վաղվա օրվան և չմտածելու գյուղից հեռանալու մասին:
Բանասիրական գիտությունների թեկնածու, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հիմնադրած եւ նրա իսկ ղեկավարած «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հաստատությունը ներկայիս Թուրքիայում օրավուր փոփոխվող, երբեմն անսպասելի ու անգամ զարմանալի իրադարձությունների պայմաններում հույժ կարեւոր գործ է կատարում:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է եղել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն եւ սպասարկում: