2016
ՀՀ զինված ուժերում անցկացվում են ուսումնական փուլի մարտական պատրաստության ծրագրով նախատեսված տարաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, որոնցում արդեն լիովին ներգրավված են նաև վերջին զորակոչի ժամանակ զորակոչված զինվորները: Զորամասերից մեկում ականատես եղանք նմանատիպ ուսումնական պարապմունքին:
Շարքային Վահան Վանյանը ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է շնորհակալագրի:
2012 թվականին առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականի պայթյունից զոհվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Վարդանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով Վարդան Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
…Աշխարհն ինձ դիմավորեց երկու հարազատ մարդկանց` գնդի հրամանատար հորս ու օդաչու-հրամանատար մորեղբորս կորստյան ցավով: Իսկ մայրս ինձ քնքշությամբ գրկեց՝ արցունքն աչքերին ու վիշտը սրտում:
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքում աչքովս ընկավ Շուշիի հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին հոդվածը` «Ամեն ինչ լավ կլինի» վերնագրով:
Հեռվից լսվում է «Ուրալի» ձայնը, որ ազդարարում է սպասված մի իրադարձության սկիզբը. նորակոչիկներն են գալիս` գումարտակի նոր զինծառայողներն ու գյուղի առաջիկա երկու տարիների «բնակիչները»: