2016
Անժել Ջրաբերդցին (Անժելա Նանագուլյան) չորս գրքերի հեղինակ է, որոնց վերնագրերն արդեն իսկ խոսուն են` «Վիրավոր սիրտ», «Բեկված ճակատագրեր», «Ձայն ոգու» եւ «Կյանքի հրավեր», քանի որ հեղինակը պատմում է Արցախյան պատերազմի՝ մեր ժողովրդին բաժին հասած դժվարությունների, կյանքի գնով ձեռք բերված հաղթանակների ու ազատ ապրելու անկոտրում կամքի մասին:
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
Շախմատային պարտիայի ոգին զինվորն է: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում:
«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար մարտի 17-ը յուրահատուկ էր: Նրանք հյուրընկալել էին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:
Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջանակում մարտի 16-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում տեղադրվեց Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը:
Մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր հայ մեր ապագայի հույսն է: Ես շատ հեռու եմ բարձրագոչ բառերից (իմ կտավները` նույնպես): Ես հողին կպած մարդ եմ, մեր բնապատկերի մի փոքրիկ երանգն եմ, գիծը, փոքրիկ, բայց նշանակալի: