Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#05 (1176) 08.02.2017 – 14.02.2017

ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ...

«Ես մի քանի ժամից մեկնում եմ: Ոչ ոք ինձ չի հրամայել, չի խնդրել, մեկնում եմ սեփական կամքով եւ մեծ ցանկությամբ, քանզի գտնում եմ, որ ճիշտ եմ վարվում, որովհետեւ գնում եմ պաշտպանելու Հայրենիքս, մորս, հորս գերեզմանը… Գնում եմ, որ գամ, իրավունք չունեմ զոհվելու, երեսունհիգ տարեկան եմ, կիսատ գործեր շատ ունեմ…»: Այս փոքրիկ պատառիկը որպես սրբազան մասունք տանը պահվող նամակից է, որ պատերազմ մեկնելուց առաջ Գարիկն ուղղել էր կնոջն ու իր երեք անչափահաս զավակներին՝ Էդգարին, Արթուրին, Արցախուհուն…:

ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ «ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ» ԳԻՐՔԸ

Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ նվաճումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։

ԽՐՈԽՏ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ՝ ԱՆՎԱՆ ՊԵՍ

1996 թվականի հունվարի 21-ին Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում բնակվող Կիրակոսյանների գերդաստանում տոն էր: Կարապետ Կիրակոսյանի ընտանիքում մի նոր արու զավակ էր ծնվել, որին Գոռ անունով կնքեցին: Հետագայում ապրած կյանքով ու հերոսական մահով իր Գոռ՝ խրոխտ, հպարտ, սեգ անվանը արժանի հայորդի եղավ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ «ՄՇՏԱԿԱՆ» ՊԱՇՏՊԱՆԸ

Արամ Նիկոլայի Առուշանյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր: 1990թ. ընդունվեց Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի բաժինը: Երբ սահմանին հնչեցին առաջին կրակոցները, նա թողեց ուսումը ու համազգեստ հագավ, լծվեց հայրենիքի պաշտպանի «ժամանակավոր» պարտականություններին: Եվ «ժամանակավորը» դարձավ մշտական…

ՆԵՐԿԱՅՈՒՄ  ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՆՑՅԱԼԸ

Կիլիկիայի հայկական պետությունը… տարածքով, երևի թե, այսօրվա Հայաստանի չափ, այսօրվա Հայաստանի պես քարոտ-քարքարոտ` երեք կողմից թշնամական երկրներով ու ցեղախմբերով շրջապատված: Քաղաքակիրթ աշխարհի հետ ընդամենը մի կապ-կամուրջ ուներ այդ փոքրիկ երկիրը` Միջերկրական անվանված երկրային ծովն էր` ճիշտ այնպես, ինչպես թշնամական օղակից դուրս մի փոքրիկ կամուրջ ունի այսօրվա Հայաստանը` երկնային ծովը: Երկրային ծովը հատող քանի՞ նավ ուներ Կիլիկիան, քանի՞ օդանավ ունի Հայաստանը` առայժմ միակը համարվող երկնային պահապան ծովում…

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ

Բանակի 25-ամյա տարեդարձին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում: Գեղեցիկ և ուշագրավ մի միջոցառում էլ Երևանի Ռուբեն Սևակի անվան 151 դպրոցում էր. թատերականացված բեմադրությունը հիմնված էր իրական դեպքերի վրա: Ըստ սցենարի՝ դպրոցի զինղեկ՝ Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած գնդապետ Ռուբեն Գրիգորյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ դարձյալ գնում է առաջնագիծ և հանդիպում նախկին սաներին: Հուզիչ է պահը. ուսուցիչն անուն-ազգանունով հիշում է բոլորին: Հիշում է, թե աշակերտներից ով ինչ նախասիրություն է ունեցել:

ՂԱՆԴԱՀԱՐ

«Ղանդահար» վիպակը Գագիկ Մախսուդյանի՝ ազնիվ ներշնչանքով գրված այն ստեղծագործություններից է, որում արտացոլված է անցյալ դարի 80-ականներին Աֆղանական պատերազմի ժամանակ նրա ապրածն ու զգացածը: Այն ողբերգական դեպքերը, որոնք գրողի խոսուն միջամտությամբ վերածվել են ընդգրկուն-ընդհանրացնող գեղարվեստական փաստի…