#05 (1176) 08.02.2017 – 14.02.2017
Օրերս Աստանայում տեղի ունեցավ սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր ուժերի պատվիրակությունները, կազմակերպիչ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Վերջին ամիսներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում, ինչն ավելի ցայտուն է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցից հետո: Եթե դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հրամայականի մասին, ապա 2016 թվականի աշնանը երկու տարբեր հայտարարություններով արդեն իսկ կասկածի տակ է դրել վերջինիս ամբողջականությունը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի կենսական տարածքներն են ոչ միայն Հյուսիսային Սիրիան եւ Հյուսիսային Իրաքը, այլ նաեւ՝ Նախիջեւանը: Ռիզայի համալսարանում էլ նա առանձնացրել է Ղարաբաղը՝ Ադրբեջանի ու Նախիջեւանի հետ մեկտեղ նշելով որպես առանձին քաղաքական միավոր: Այդ ամենը չէր կարող վրիպել ադրբեջանական վերնախավի ուշադրությունից: