Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#06 (1177) 15.02.2017 – 21.02.2017

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հայ զինվոր» թերթն իր ֆեյսբուքյան էջի միջոցով օր օրի ձեռք է բերում տասնյակ նոր ընթերցողներ: Մեր գործունեությանը հետեւողների, բանակային թերթի նյութերը ընթերցողների ու քննարկողների թիվն արդեն հատել է երեսունվեց հազարը: Պետք է նկատել, որ «Հայ զինվորը» ֆեյսբուքում է ընդամենը չորս տարի:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Վերջերս Հայաստանի Հանրապետության դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին հանձնարարվել էր գրել շարադրություն` «Նամակ զինվորին» վերնագրով: Մրցույթի արդյունքում Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Լենա Թովմասյանի աշխատանքը մարզում զբաղեցրեց առաջին տեղը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նազելի Պետրոսյանը ներկայացնում է աշակերտուհու շարադրությունը:

Հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը զինվորների հետ

Երբեք չեն մոռացվի անցած տարվա ապրիլյան առաջին օրերը։ Նույն կերպ, ինչպես անհնար է մոռանալ 1992 թվականի ապրիլյան այն օրերը, որոնք անցկացրի Արցախում, երբ Ստեփանակերտը հրետակոծվում և հրթիռակոծվում էր Աղդամից ու Շուշիից։

ՂԱՆԴԱՀԱՐ

Ինքնաթիռը, որի մեջ հայտնվեցի աշնան վերջին, պատերազմի սկզբից ի վեր Քառասուներորդ բանակում «Սեւ կակաչ» անունով էին կնքել։ Եվ ինչպես յուրաքանչյուր ժողովրդական ավանդություն, այս մեկն էլ իր ծագման նախապատմությունն ուներ։

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայ զինվոր, թանկագինս, երբեք չէի մտածի, որ այն աղջնակը, որը մանկապարտեզում առաջին անգամ զինվոր էր տեսել և հիացել նրա համազգեստի փայլուն ուսադիրներով, պիտի այսքան շուտ մեծանա, հասկանա, թե ով է հայ զինվորը, ինչ սուրբ առաքելություն ունի, ապա և ցանկանա նամակ գրել` նրան գոտեպնդելու, աջակցելու, նրա կողքին լինելու մեծ ցանկությամբ:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Սփյուռքում ծնված դու մեր արծիվ ՝
Առյուծորդի մեծն հերոս ,
Հաղթանակած պատերազմի
Հիմնադիրն ես դու անխոս:

ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛Ր

Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման կազմի մեջ մտնող, Զորավար Անդրանիկի անունը կրող զորամասի (հրամանատար՝ գնդապետ Հ.Մուրադյան) վաշտերից մեկը 2002թ. մայիս ամսին մասնակցել է ՌԴ ԶՈւ Մոսկվայի զինվորական օկրուգի «Գորոխովեցկի» ուսումնական կենտրոնում անցկացված հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ կնքված պայմանագրի վավերացման 10-ամյակին նվիրված մարտական համատեղ զորավարժությանը։