#08 (1179) 01.03.2017 – 07.03.2017
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հայկյան-2016» մրցանակաբաշխությունը, որը տարվա ընթացքում երիտասարդական ոլորտի աշխատանքներն ամփոփող միջոցառում է: 16 տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել, գնահատել այն անհատներին, կառույցները, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդական դաշտում։
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում: Ապակողմնորոշելով սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար խոսում էր «հայկական կողմի հարձակումների» մասին: Մինչդեռ հայկական կողմը պահպանում էր հրադադարի ռեժիմը եւ շարունակ կոչ անում Ադրբեջանին՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից:
Երևանի Վարդանանց տոնի կապակցությամբ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ: