Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1183) 29.03.2017 – 04.04.2017

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑ

Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետեւ, եթե դա չլինի՝ վտանգն անպայման դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում, պատերազմ զսպողը դուք եք:

ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 21-ից 25-ը անցկացվեց ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Փոխգնդապետ Արտյոմ Դավթյանը 1999-2004թթ. սովորել և ավարտել է ՌԴ տանկային ինստիտուտը՝ նշանակվելով ՀՀ ԶՈՒ զորամասի տանկային դասակի հրամանատարի պաշտոնին, ապա առաջխաղացման միջոցով հասել զորամասի զրահատանկային ծառայության պետի պաշտոնին:

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ լուսանկարում զենքը ձեռքին տղամարդը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած լեգենդար «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբի պետ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Խորեն Մարտիրոսյանն է, որի անցած ճանապարհը օրինակելի է ու երիցս հիշատակելի:

...ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ»

2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտն էր: Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում Ադրբեջանի հատուկջոկատայինները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Սահմանամերձ զորամասի ֆիզպատրաստության պետ, մայոր Արծրուն Հարությունյանը անթաքույց հպարտությամբ է ներկայացնում իրենց զորամասն ու այնտեղ ստեղծված ֆիզիկական պատրաստության հնարավորությունները:

ՆՐԱՆՔ ՀԻՆԳՆ ԷԻՆ...

Մարտի 26-ին Արագածոտնի մարզի Մուղնի ավանի բնակիչները հավաքվել էին հրաշագործ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում. եկել էին հարգանքի տուրք մատուցելու անկախության տարիներին զոհված իրենց համագյուղացիների հիշատակին: