Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1185) 12.05.2017 – 18.04.2017

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ Վազգեն Սարգսյանը մահապարտների գումարտակ հավաքեց, մոտ երեք հարյուր հոգի էին, որ եկան հավաքվեցին նախ Գանձասարի վանքում: Մարտի գնալուց առաջ Պարգեւ Սրբազանը ամենքին էլ մկրտեց: Եվ երեք հարյուրով ելան երեք հազար ազերիների դեմ եւ նրանց վիթխարի այդ գորհը կասեցրին:

Առաջնագծում ծառայող այս տղաների շնորհիվ է պայծառ լույս սփռվում բացվող օրվա վրա: Այս տղաներն են երաշխիքը մեր հետագա քաղաքակիրթ գոյության: Այս արեւի տակ արժանապատվորեն ապրելու եւ արարելու իրավունքը նրանք են մեզ տալիս: Հենց նրանց շնորհիվ հավատացինք մեր ուժին, տեսանք հաղթանակը, հավատացինք ապագա հաղթանակներին:

ՄԱՅՐԱԿԱՆ ԳՈՐՈՎԱՆՔ

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ Քարվաճառի ազատագրության օրերին արված այս նկարը, որում պատկերված ադրբեջանցի «գերյալ» տատիկը ջերմորեն փարվել է հայ ազատամարտիկին (Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակի» զինվորագրյալ անդամ Սարգիս Հացպանյանին), հիրավի մարդասիրության անզուգական դրսեւորում է: Խորհրդանշումը աստվածային այն գերագույն շնորհի, որ կոչվում է ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅՈՒՆ եւ այսօր էլ սովորեցնում է. «Մայրը, ինչ ազգից էլ լինի, ընդունակ է ծնողական ջերմ զգացումներ տածելու այն օտարի հանդեպ, ով որդիաբար ընդունեց ու պատվեց իրեն օրհասի պահին…»: