#17 (1188) 03.05.2017 – 09.05.2017
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, պահեստազորի գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
Վերջերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց «Պատիվ ունեմ» նախագիծը: Այն պետական հավատարմագրում ունեցող բուհերում տարկետման իրավունքը վերածում է մրցունակ փոխհատուցմամբ սպայական ծառայության:
Ապրիլի 26-ն է: ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանը մարդաշատ է. հավաքվել են սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահների ընտանիքների անդամներ: Հանդիսավոր միջոցառում է` նշվում է Սահմանապահի օրը:
Հայոց բանակի զինվորը հերոս է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայ փոքրիկների համար: Աշխարհի տարբեր երկրներում ծնված հայ մանուկները, որոնցից շատերը երբեւէ Հայաստանում չեն եղել, իրենց նամակներում, նկարներում Հայ զինվորին մարմին են տալիս՝ ապավինելով իրենց վառ երեւակայությանը՝ համեմված հայրենասիրական ելեւէջներով ու կարոտի, հպարտության գույներով:
Դինքի սպանությունից որոշ ժամանակ անց՝ 2007 թ. փետրվարի 16-ին, Օշին Չիլինգիրը՝ Հրանտ Դինքի մտերիմ ընկերը, հոդված էր հրապարակել, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից սպանված փաստաբան, գրող և պատգամավոր Գրիգոր Զոհրապի հետ: Հոդվածը, որոշ իմաստով, ոչ վաղ անցյալի պատմության վերլուծություն-խրատ է:
Հայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչը վկայում է հայուհու քաջության ու հերոսության մասին: Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել են քաջ զինվորներ` ձգտելով պահպանել հայի՝ հայոց լեռնաշխարհում ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքը: