#20 (1191) 24.05.2017 – 30.05.2017
Հոգևորականն Ամենակալ Աստծու պատգամավորն է, ինչպես նշված է Սուրբ Գրքում և հատկապես Հին Կտակարանում` Մաղաքիայի մարգարեության մեջ. «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գերության հետ, նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղ. 2:7):
Սիրելի՛ զինվոր, մեր թերթի հավատարիմ ընթերցող, 81-ամյա Ռազմիկ Նազարյանը քեզ է ձոնել իր այս բանաստեղծությունը:
1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի ազատագրումը, որով և իրականացավ միացումը: Իսկ 1993թ. դեկտեմբերին կայացած որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:
Ապրիլի 19-ին «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի միջնակարգ դպրոցում: Առիթը դպրոցի մի խումբ աշակերտներն էին, ովքեր ավարտում էին 4-րդ դասարանը:
Մայիսի 9-ին Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձներին:
Մայիսի 6-ին Գորիսի Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասասենյակների անվանակոչության արարողություններ: