Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (1193) 07.06.2017 – 13.06.2017

7-1-1

Զանգել եմ զինկոմիսարիատ:

-Այս զորակոչին քանի՞ ընտանիք եք զորակոչելու, քանի՞ ծանուցագիր…

ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Այս շաբաթ ավարտվեց հակատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքը, որի շրջանակում զինծառայողներին հնարավորություն ընձեռվեց գործնականում կիրառելու եւ ամրապնդելու ստացած տեսական գիտելիքները։

ՄԱՅԻՍԻ 31-Ը՝ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Ծխախոտի կործանարար ազդեցության մասին շատ է գրվել եւ խոսվել: XX դարի երկրորդ կեսին գիտնականների բազմաթիվ հետազոտություններ հաստատեցին, որ ծխելը մեկն է այն պատճառներից, որ նպաստում է տարբեր տեսակի հիվանդությունների առաջացմանը եւ դրանց ընթացքի բարդացմանը:

ԾԽԵԼՈՒ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ

Այնպիսի մեղքը, ինչպիսին է ծխախոտ ծխելը` այն աստիճան է մտել սովորության մեջ, որ մարդիկ այն մեղք չեն համարում եւ տրամադրում են այդ երեւույթին ամեն հարմարություն: Ամենուր կարելի է գտնել մոխրաման, ամեն տեղ գոյություն ունեն հատուկ սենյակներ, վագոններ կամ ճամփորդախցիկներ ծխողների համար:

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ

ՀՀ զինված ուժերի զորամասերից սփյուռքի 25 պետություններում ապրող 74 ուսումնական հաստատությունների սաներին ուղղվել է 1271 նամակ: Առաջիկա մի քանի համարներում կտպագրենք դրանցից մի քանիսը:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸ

Զինվորական կառքը թխպոտ գիշերվա միջով շտապում էր Կիլիկիա: Նրա ճանապարհին մեռնում էր 1918թ. ձյունացող աշունը: Միակ ուղեւորը խորացել էր կառքի անկյունում: Կառքի մշուշապատ ապակին նրանից թաքցնում էր ամայացած դաշտը:

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ

Աննա Մայրիկն իր վեց որդիներին էլ դաստիարակել էր նախնիների սրբազան սկզբունքներով և ազգային գաղափարներով, որոնցից ամենանվիրականը հայրենիքի ազատությունն էր: 1900 թվականին՝ ամուսնու մահից հետո, Աննա Մայրիկը կարգադրել էր, որ անդրանիկ որդին` Աբրահամը, գյուղապետ դառնա, Գալուստը հեղափոխական գործերով զբաղվի, երրորդ տղան` Գևորգը, ուսուցչություն անի Ահրոնքի մեջ, իսկ երեք կրտսերները, այդ թվում` Կ. Սասունին, Պոլիս մեկնեն՝ ուսանելու: