#26 (1197) 05.07.2017 – 11.07.2017
Հուլիսի 1-ին Կոտայքի զինվորական կոմիսարիատի բակում առանձնահատուկ աշխուժություն էր. վաղ առավոտից սկսվել էր զինակոչիկների հոսքը: Նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաներն ու բուժհանձնաժողովը՝ Կոտայքի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Հայոց հողում զորակոչ է…
Զորահավաքակայանում ենք: Հանրապետական հավաքակայանի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշում է, որ կազմ ու պատրաստ են նորակոչիկներին դիմավորելու. նախապատրաստական բոլոր աշխատանքները լիարժեք կատարված են:
Հուլիսի երկուսին գնում են ծառայության պարզ, հպարտ, հայրենասեր տղաները Արթիկ քաղաքից ու 23 համայնքների ինը գյուղերից: Մայրերը հուզված են, նրանց աչքերում ուրախության ու հպարտության արցունքներ են:
-Բանակ գնալուս ծանուցագիրը վերջապես ստացա: Մի երեք-չորս անգամ եկել էի զինկոմիսարիատ էդ թղթի կտորի հետեւից, ինձ ասում էին՝ խի ես շտապում, տղա՛ ջան, քո հերթն էլ կհասնի: Ես էլ կապիտանին ասացի, որ սիրած աղջիկ ունեմ, անհետաձգելի գործեր կան, բա չիմանամ գնալուս օրը, որ հասցնեմ ամեն ինչ:
Ամեն անգամ, երբ խոսք է լինում Եղիշե Չարենցի շուրջ, անհրաժեշտաբար ծագում է նույն պարզ թվացող, բայց ըստ էության շատ բարդ հարցը՝ ո՞վ է այդ զարմանալի մարդը, որտեղի՞ց է գալիս, ո՞րն է նրա կյանքի ու գործի խորհուրդը: Եվ ի՞նչ գաղտնիքով, ի՞նչ ուժի շնորհիվ են նրա կյանքի պատմությունը և երգը այդքան խորը թափանցել ժողովրդի հոգեկան աշխարհը: