#27 (1198) 12.07.2017 – 18.07.2017
Նրանք պինդ են` ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր զենքով, իր նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ: Նրանք ինքնուրույն են, եռանդուն, կոփված եւ իրենց չեն խնայում:
Սյուզաննա Մակարյանը «Հայ զինվորի» հավատարիմ ընթերցողներից է ու ինձ հաճախ նամակներ է գրում: Մեր առաջին երկխոսությունը շատ տպավորիչ էր:
Զորամիավորման ստեղծման տարեգրությունն սկսվել է դեռեւս 1989-90 թվականներին, երբ Արցախյան շարժմանը զուգընթաց, Ադրբեջանական ԽՍՀ-ից սպառնացող ռազմական վտանգը դիմագրավելու համար Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանելու նպատակով ստեղծվեցին կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք 1990թ. սեպտեմբերի 20-ին կազմավորվեցին որպես առանձին վաշտեր եւ ընդգրկվեցին ՀԽՍՀ ՆԳ նախարարությանն առընթեր կազմավորված հատուկ գնդի կազմում:
4-րդ զորամիավորման կազմավորման 20-ամյակի առթիվ Եղեգնաձորում տեղի ունեցավ մատուռի օծման արարողություն: Մատուռի կառուցման մտահղացումը եղել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանինը` մեկ տարի առաջ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին:
«Հայ զինվորի» 25-րդ համարում հրապարակել էինք ամերիկացի գրող, մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ ամբողջ աշխարհում հայտնի գրքի հեղինակ Դեյլ Քարնեգիի 10 կանոնները: Այս համարից շարունակաբար կներկայացնենք նրա հանրահայտ` «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդեցություն ունենալ նրանց վրա» գրքից հատվածներ, որտեղ գրողը, ելնելով պատմական հայտնի իրադարձություններից, նշանավոր մարդկանց կյանքի դրվագներից եւ իր կենսափորձից, մանրամասնորեն հիմնավորել է նշյալ կանոնները: