#29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017
Հերթական քննարկումն էր Դուշման Վարդանի տուն-թանգարանում: «Մեր գրադարանը» խմբի կողմից այս անգամ քննարկման թեմա էր ընտրվել Րաֆֆու «Ինքնախաբեություն» հոդվածը: Բակը մարդաշատ էր, և մի տեսակ անհանգստություն կար բոլորի շարժուձևի մեջ: Ներկաները և՛ ուրախ էին, և՛ հուզված… Այս քննարկմանը հատուկ հյուրերի ենք սպասում, և որքան մոտենում է նրանց գալու ժամը, անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում:
-Ես հիմա ճուտի աչք որտեղի՞ց ճարեմ:
Մայրս նայում է զարմացած: Փաստորեն, բարձրաձայն եմ ասել: Նա գիտի, որ ես սպասում եմ գրող Վրեժ Սարուխանյանին. միասին գնալու ենք Էջմիածին` 25 տարի առաջ Սասնա Նիչ գյուղից Հայաստան տեղափոխված Սաբրիի տուն, որ տեսնենք Դըրդո մայրիկին: Դըրդո մայրիկը Սասնա Նիչ գյուղում է ապրում, մենակ է ապրում, ամեն առավոտ Սասնա բարբառով աղոթում է ու խաչակնքելիս ոչ թե երկինք է նայում, այլ՝ հողին…
Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դըրդո մայրիկը եւ ընկուզենին» փաստագրական ֆիլմը Եղեռնի ժամանակ գրեթե ամբողջ գերդաստանը կորցրած եւ այժմ Սասնա Նիչ գյուղի իր տանը միայնակ ապրող Դըրդո մայրիկի մասին է: Մեկի, որին աշխարհի ոչ մի ուժ չկարողացավ պոկել արմատից: Նրա ութ զավակներից մեկը Հայաստանում է ապրում, մյուսները Ստամբուլում են: Ինքը իր հողի, իր տան, իր աղոթքի ու իր բարբառի ժամապահն է:
Հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երեւանյան ամենասիրված ու սպասված փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
«Նուբարաշեն» զինավանի ակումբում կայացավ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքների ամփոփումը:
Համաձայն 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի` հուլիսի 18-ից 22-ը 5-րդ բանակային կորպուսում անցկացվեց հրամանատարական հավաքներ` ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով:
Աշխարհի 21 երկրներից հազարից ավելի մարզիկներ այս օրերին ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված 10-րդ համահայկական մարզախաղերին: Հայրենիքում իրականացվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ոչ միայն տարբեր մարզաձեւերում իրենց հմտությունները դրսեւորելու, այլ նաեւ ծանոթանալու, շփվելու հայրենակիցների հետ, համախմբվելու, հայրենիքի հետ կապը ամրապնդելու: