#29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017
Օրերս 5-րդ զորամիավորման Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տիրում էր տոնական մթնոլորտ. պատճառը «Արի տուն» ծրագրով 145 սփյուռքահայ պատանիների և աղջիկների այցելությունն էր զորամաս:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչություն ծրագրով ամեն տարի Հայաստան են ժամանում հարյուրավոր սփյուռքահայ երեխաներ` ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, որպեսզի առավել ամբողջական պատկերացում կազմեն Հայաստան-հայրենիքի մասին:
Անցյալ շաբաթ գրել էինք բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված աղմկահարույց բացահայտումների մասին: Նա գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով եւ զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:
Արագ հաղթանակ` սա է պատերազմի հիմնական նպատակը: Եթե պատերազմը ձգձգվում է, զենքը բթանում է, եւ ռազմական ոգին՝ նվազում:
Թեոդոր Ռուզվելտն ասում էր, որ երբ ինքը իբրեւ պրեզիդենտ կանգնում էր որեւէ բարդ խնդրի առջեւ, ապա սովորաբար հետ էր շրջվում եւ նայում էր Սպիտակ տանը իր գրասեղանի վերեւում կախված Լինկոլնի մեծ դիմանկարին, հարցնելով ինքն իրեն. «Ի՞նչ կաներ Լինկոլնը, եթե իմ տեղը լիներ։ Ինչպե՞ս կլուծեր նա այս հարցը»։
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից եւ ազգային պատկանելիությունից: Սահմանվել է մրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) եւ «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրային սահմանափակումների):