#31 (1202) 09.08.2017 – 15.08.2017
Արշալույսը դեռ չի բացվել Արցախ աշխարհում։ Հրամանատարը բացվող առավոտի ձայներն է ունկնդրում։ Արցախը քնած է խաղաղ, անվրդով քնով։ Նա գիտե, թե ինչ արժե պատերազմող երկրի խաղաղ այգաբացը։ Մտքով դեռ անցյալ տարի դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու մարտական ընկերների հետ է։
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում այս օրերին բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ տեղի ունեցան նորակոչիկների երդմնակալության արարողություններ:
Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որն այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչի հիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաև Աղահեճը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը:
25 տարի առաջ՝ հուլիսի 28-ին, Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարևմտյան բլրակի մոտ, հայ ազատամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, և շատերը (մոտ 20 հոգի) զոհվեցին, այդ թվում՝ մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, որի անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը:
Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայոց եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը: