#32 (1203) 16.08.2017 – 22.08.2017
Հուլիսի 4-ն էր՝ հատուկենտ կրակոցներով, բայց հանդարտ մի օր, որ ոչինչ չէր «խոստանում»: Միայն թե ինձ` կրտսեր սերժանտ, ՀՀՆ-9 հաշվարկի հրամանատար Սիմոն Գեւորգյանիս համար էր այն ուրիշ. իմ մարտական հերթապահության վերջին օրն էր: Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի զորամաս, զորացրվեի եւ տուն ճանապարհվեի:
Հուլիսի 26-ից օգոստոսի 5-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացված «Համագործակցության մարտիկ» միջազգային մրցույթի «Դիպուկահար» անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել է ավագ լեյտենանտ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողությունների միջոցով և ներառում է համալիր պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ):
Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
Գյումրի գնալու հազար ու մի պատճառ կա` արվեստի, արհեստի, մշակույթի, չեմպիոնների, հերոսների քաղաք է: Երբեւէ Գյումրիում չեղած մարդու համար հետաքրքիր է քաղաքի ամեն շենք ու քարը: Բայց… 2016 թվականի ապրիլը շատ բան փոխեց: