#34 (1205) 30.08.2017 – 05.08.2017
Գնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրետանային զորամասի հրամանատար է: Նա հայկական սպայական դպրոցի առաջին շրջանավարտներից է: Այսօր նրա եւ նրա սերնդակիցների շուրջ է ձեւավորվում նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը:
Նորընծա սպաների ճանապարհը դեպի զորքեր, դեպի առաջնագիծ, դեպի հերոսական արյամբ գծված Հայրենիքի սահմանը սկսվեց մեր հաղթանակի խրհրդանիշ Սարդարապատից: Ու երկնառաք ցնծության զանգերը միասնության պատգամ են ու հաղթանակի ավետիս:
Օգոստոսի 22-ից 25-ը անցկացվեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:
Սպաներն իրենց հետագա ծառայության վայր մեկնելուց առաջ հնարավորություն ունեցան հանգստանալու, լիցքաթափվելու, հարազատների հետ միասին ներկա լինելու ճանաչողական, մշակութային իրադարձությունների: Մեր հասարակությունն էլ ևս մեկ անգամ համոզվեց, որ ավելի ու ավելի է արժևորվում հայ սպայի կերպարը, կարևորվում նրա դերակատարումը:
Արմավիրի մարզի Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը օգոստոսի 23-ին մարդաշատ էր: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի 29-ամյակը առիթ հանդիսացավ, որ ապագացիները մեկտեղվեն` կրկին հիշելու հերոսի մահով ընկած իրենց համագյուղացուն: