#35 (1206) 06.09.2017 – 12.09.2017
![ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/2-1-1-300x200.jpg)
Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության եւ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
![ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՄԻՆՍԿՅԱՆ ԽՄԲԻՆ ՈՒ ՄԱԿ-ԻՆ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՍՊՄԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/6-1-1-300x177.jpg)
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով:
![ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/8-1-1-300x212.jpg)
Սեպտեմբերի 1-ը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում: Նորաթուխ կուրսանտների համար ուսումնական տարին մեկնարկեց երդման հանդիսավոր արարողությամբ:
![ԳԻՏԵԼԻՔԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/8-2-2-300x200.jpg)
Կրթության եւ գիտության օրը մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
![ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/81I9997-300x200.jpg)
ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։
![ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԷՐ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/08/074A5980-300x189.jpg)
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված 210 պատանիների համար ուսումնական տարին կմեկնարկի Դիլիջանում: Այստեղ գտնվող նախկին ՊԵԿ կենտրոնը վերջնականապես հարմարեցվել է ուսումնական պահանջներին, ստեղծվել են բոլոր պայմանները զինվորական ուղին ընտրած պատանիների համար: Մնում է միայն ճակատային հատվածում փակցնել վարժարանի կարգախոսը. «Ճանապարհ դեպի բարձունք»:
![ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՎՐԱ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/09/81I9464-300x200.jpg)
Երեւան, Հալաբյան փողոց, 44 շենք. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը քսանչորս տարի այս հասցեում է ընդունել իր սաներին: 1400 պատանիներ կրթվել, կոփվել, զինվորական կյանքի առաջին քայլերն են կատարել այս ուսումնական կենտրոնում: Սեպտեմբերի մեկին նորից շարահրապարակում տոնական համազգեստով ու զգաստ կեցվածքով կանգնել էին ռազմամարզական վարժարան ընդունված 210 մոնթեականները, բայց արդեն երեւանյան կրթահամլիրին հրաժեշտ տալու նպատակով: Նրանք տեղափոխվում են Դիլիջան: