Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1206) 06.09.2017 – 12.09.2017

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ

ԼՂՀ Մարտունի քաղաքի հրապարակում զինվորական երդման հանդիսավոր արարողություն է: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու երդում են տալիս գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորները:

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐՆ ԱՎԵԼԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ հետ

ԶԻՆՎՈՐԸ, ՈՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԺԵՂ ՉԼԻՆԵԼ

-Ի՞նչ եք անում, եկեք հեռուստացույց նայեք,- ասում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը: Գետնատնակում հեռուստացույց կա, հանգստի սենյակ` գունավոր պատերով, մահճակալներով ու գեղեցիկ լուսամփոփով:

ԵՐԴՎԵՑԻՆ՝ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Օրերս Արցախի հյուսիսային զորամասերից մեկում կայացավ երդման արարողություն: Առավոտյան արդեն մարդաշատ էր զորամասի մոտակայքը. երդման արարողությանը մասնակցելու էին եկել նորակոչիկների հարազատները, եկել էին ընտանիքներով:

ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

-Ձեր Եղվարդում այսպիսի բնություն չկա, երկու տարի վայելիր այս հրաշքը,- ասում եմ Կարենին ու ձեռքով ցույց եմ տալիս Իջեւանի կանաչ, փարթամ անտառները:
-Եղվարդը իմ ամենասիրելի անկյունն է այս մոլորակի վրա,- պատասխանում է Կարենը,- որովհետեւ Եղվարդն իմ ծննդավայրն է, Եղվարդում մայրս է ապրում, քույրս, պապս` իմ ընտանիքը…

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃՆՇԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԱԾ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում:

ԴՈՒՔ ՆՐԱՆ ԴՈՒ՞Ր ԵՔ ԳԱԼԻՍ

Յուրաքանչյուր մարդու հետաքրքիր է կարդալ դիմացինի մտքերը, առավել ևս եթե ձեր դիմաց կանգնած է հրապուրիչ մի գեղեցկուհի։ Ինչպե՞ս հասկանալ` հետաքրքրո՞ւմ եք դուք նրան, թե՞ ոչ։