#36 (1207) 13.09.2017 – 19.09.2017
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և ջանքերով 4 տարի անընդմեջ` 2014-2017թթ. կյանքի է կոչվել «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը:
Ապրիլյան բովով անցած զինվորներից շատերն արդեն ավարտել են ծառայությունը եւ վերադարձել հայրենի օջախներ:Կյանքն առել է նրանց իր առօրյա հորձանուտի մեջ:
Սերժանտ Գարիկ Հարությունյանը վերջերս է զորացրվել, վերադարձել է պատվոգրերով, շնորհակալագրերով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրծքին:
Ղարաբաղի հողը տնքում էր վերքերից: Ամենուր տագնապ էր և ահագնացող իրավիճակ: Թուրքերը գրավել էին Մարտակերտը և նրա հարակից ստրատեգիական բարձունքները: «Արաբո» ջոկատի տղաներից շատերը զոհվել էին, իսկ մոտ 70 հոգի անհետ կորել: Վիճակն օրհասական էր, և մեզ ուղարկել էին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղ, որտեղ Կոմանդոսի հրամանատարությամբ տարբեր ցաքուցրիվ ջոկատներից մնացել էին մի խումբ կամավորականներ: