#37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017
Սեպտեմբերի 14-ին լրացավ ՀՀ ԶՈՒ կազմզորահավաքային վարչության 25-ամյակը: Այս առիթով զրուցեցինք վարչության պետ, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻ հետ:
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի տոնակատարությունների շրջանակում «Բերձոր» ժողգործիքների համույթը համերգներով շրջագայում է շրջանի համայնքներում: Սեպտեմբերի 12-ին «Բերձոր»-ը հանդես եկավ Աղաձոր գյուղում և սահմանապահ N զորամասում: Այս ամսվա ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է համայնքներում:
Զորավարժությունները զինված ուժերի պատրաստության կարևորագույն բաղադրիչներից են: Առավելապես դրանց միջոցով է հնարավոր ստուգել ուսումնական փուլի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների իրական մակարդակը, ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանը:
Այս ընտանիքի պատմությանը հաղորդակից դարձա պատահաբար, երբ իմացա, որ հայրենիքում է լեգենդար օդաչու, ՌԴ հերոս Ռուբեն Եսայանը: Նրա հետ հանդիպելու ու զրուցելու առիթը չէի կարող բաց թողնել:
Սեպտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Այս խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից կատարված վիճակագրական վերլուծության արդյունքում պարզվեց, որ համաշխարհային մասշտաբով տարեցտարի ինքնասպանությունների թվի կայուն աճ է գրանցվում:
Զորավարը պետության ղեկավարի ներկայացուցիչն է, եւ եթե նա ծառայում է բարեխղճորեն, ապա դա ամրացնում է երկրի դիրքը, իսկ եթե նա չի կարողանում կատարել իր պարտականությունները` երկրի դիրքը սասանվում է: