#45 (1216) 15.11.2017 – 21.11.2017
Այս օրերին, երբ մայրաքաղաքում տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքում էին ուսանողները, այդ նույն ժամանակահատվածում այս խնդրի շուրջ որոշեցինք զրուցել ծառայող, տարբեր բուհերում ուսումը կիսատ թողած զինծառայողների հետ:
Հայրենիքի և ժողովրդի ապագան կարելի է կանխորոշել՝ տեսնելով, թե ինչպիսի երիտասարդներ են ապրում և ստեղծագործում երկրում, ինչ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեն, ինչ սկզբունքներով և գաղափարներով են ուղղորդվում և ինչպես են պատկերացնում հայրենիքի զարգացման և հզորացման ուղին:
Հայոց ցեղասպանությանը նախորդող շրջանում Արևմտյան և Արևելյան Հայաստանում, Պարսկաստանի հայկական շրջաններում բրիտանական կառավարության հատուկ առաքելությունն իրականացնող ազնվական քաղաքական գործիչներ Նոել և Հարոլդ Բաքսթոնները ապշած են՝ տեսնելով գիտությունն ու կրթությունը խթանող, ազգի հոգսով տառապող, թշնամու դեմ ազգին համախմբող ու կազմակերպող եկեղեցու առաջադեմ գործունեությունը. բնաջնջման եզրին կանգնած տառապյալ հայը դպրոցներ է բացում, մտածում կրթության ու հոգևոր խնդիրների մասին, երբ նրա հոգսը պիտի լիներ անձնական ու բարոյական անապահովությունը: