#49 (1220) 13.12.2017 – 19.12.2017
Զարմանալի է՝ ինչո՞ւ է մարդը գիտակցաբար ընտրում մի գործ, որն ամեն օր փոքր ու մեծ վտանգներ է ենթադրում: Ովքե՞ր են կանգնած մեր և թշնամու միջև սահմանագծին և իրենց ամենօրյա դժվարին ծառայությամբ թույլ չեն տալիս, որ սասանվի փխրուն խաղաղությունը, որ թիկունքում մեր շեներին վտանգ սպառնա:
Հարավարեւելյան սահմանագոտում ենք՝ փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այս զորամասը մշտապես հաջող մասնակցություն է ունեցել տարբեր բնույթի զորավարժությունների, համաբանակային միջոցառումների: Ստորաբաժանումները հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթներում՝ լավագույն ստորաբաժանում շարային պատրաստությունից, լավագույն տանկի անձնակազմ և այլն:
Երեւանի ավագանու անդամ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, խոսելով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին, մամուլում տրամագծորեն հակառակ կարծիքներ հայտնեց հիմնադրամի թափանցիկության, միջոցների օգտագործման արդարության վերաբերյալ:
Կարծիք կա, որ հայրենիքին սահմանադրական պարտքը տալուց եւ զորացրվելուց հետո երիտասարդներից շատերը չեն շարունակում ուսումը, այլ ձեռնամուխ են լինում աշխատանքի փնտրտուքներին: Այսօր Մայր բուհում սովորում են բազմաթիվ երիտասարդներ, որ ծառայությունից հետո համատեղում են եւ՛ ուսումը, եւ՛ աշխատանքը:
Մինչև Արցախյան պատերազմի սկսվելը Արմիդա եւ Վլադիկ Մանասյանների ընտանիքն իր մեծ ու փոքր հոգսերով, իր առօրյա ուրախություններով և տխրություններով ապրում էր Աբովյան քաղաքում: Արմատներով արցախցի էին ու ամեն ամառ անպայման այցելում էին հարազատ օրրան: