#51 (1222) 27.12.2017 – 02.01.2018
2017 թվականը զորամիավորման համար մարտական պատրաստականության, պատրաստության և զինվորական կարգապահության առումով նվաճումների տարի էր: Զգալի աշխատանքներ են կատարվել առաջնագծի ինժեներական և ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:
Հարգելի՛ զինակից ընկերներ, սիրելի՛ հայ ժողովուրդ. իմ և 4-րդ զորամիավորման ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ մեզ բոլորիս գալիք՝ 2018թ. առթիվ:
2017թ. կարեւոր ծրագրային ձեռքբերումներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է, որը 2017թ. հունվարից հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Զինակից ընկերներ
Ազդարարելով 2017 թվականի ավարտը՝ մենք կարող ենք հաստատակամորեն փաստել, որ Հայոց բանակը ևս մեկ քայլ կատարեց մարտունակության և հզորության նոր մակարդակի հասնելու ճանապարհին: 2017թ. մեր բանակը արձանագրեց բազմաթիվ հաջողություններ և, որ ամենակարևորն էր, մեր սահմանները մնացին անառիկ:
Սերժանտ Մհեր Հովհաննիսյանն արդեն 1.5 տարի է, ինչ ծառայում է ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Ապագա տնտեսագետ է: Ուսումը կիսատ է թողել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում: Այն կշարունակի հայրենիքի հանդեպ պարտքը տալուց հետո…
Մայոր Սարգիս Ստեփանյանը ծառայողական պարտականությունները կատարելիս` ականապատված դաշտից զինակից ընկերոջը դուրս բերելու ժամանակ վիրավորվեց ականապայթյունից ու կորցրեց չորս վերջույթներից երեքը: Դա տարիներ առաջ էր: