Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1222) 27.12.2017 – 02.01.2018

ՀԻՆ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՏՈՆԸ

Հեթանոսական շրջանում Նոր տարվա Նավասարդի» տոնը հայերը նշել են Հունձքի տոնի հետ միաժամանակ։ Ըստ Մ. Խորենացու՝ դա կատարվել է հայոց Վաղարշ թագավորի կամոք, իսկ նա գահակալել է առաջին դարում։ Նկատենք, որ սա այն շրջանն է, երբ Նոր տարին դեռեւս լիարժեք չէր ձեւավորվել որպես տոն, եւ նրա առանձին դրսեւորումները կամա-ակամա միաձուլվում էին աշնանային բերքահավաքի «հունձքի» հետ կապված տոնախմբություններին։