2017
Հունվարի 28-ը Բանակի օրն է: Բանակի ծնունդը անակնկալ չէր: Այն մեր երազն էր, որն իրականություն դարձավ: Բանակը մեր կեցության, հարատեւության, ինքնության երաշխավորն է: Բանակը մեր տունն ու տանիքն է: Հոյաշուք մի տոն, որի առթիվ խմբագրության փոստը բազում շնորհավորանքներ է ստանում, որոնք էլ շարունակաբար կտպագրենք «Հայ զինվորի» էջերում:
Սկսվեց ինձ համար երկար սպասված ձմեռային զորակոչը, այն զորակոչը, որն ինձ էլ դարձրեց մեր բանակի մի մասնիկը: Արդեն զինծառայող եմ, բանակ եմ մեկնել հունվարի 19-ին: Միգուցե զարմանալի թվա, բայց լարվածություն մեջս ընդհանրապես չկա: Ճիշտ է, մի քիչ անսովոր է, դժվար, բայց ամեն ինչ կանոնակարգված է, հստակ… Ընտելանում եմ:
Արման եւ Ռոման Ադամյանները հարազատ եղբայրներ են, տանկիստներ: Մեկը վաշտի, մյուսը դասակի հրամանատար է: Ապրիլի 2-ից 3-ն ընթացող մարտական գործողությունների ժամանակ նույն տանկում էին, ինչը, ասում են, հակասում է պատերազմի կանոններին: Եթե, իհարկե, պատերազմը կանոններ ունի: Նրանք շրջանցել են հարավարեւելյան ուղղությամբ գրավված մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածել ու կասեցրել հակառակորդի առաջխաղացումը:
Հենակետում եմ, որտեղ մարտական հերթապահություն է իրականացնում դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կիմա Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ջոկը: Սահմանի այն կողմում հրետանու արկերի պայթյունների դղիրդներ են լսվում:
Այսօր մենք այնպիսի հզոր երկրների բանակների հետ ենք համագործակցում, որ պարզապես անկարելի է տեղում դոփել: Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ 2015 թվականին «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում մեր առաջին հրաձգային գումարտակը քննություն հանձնեց և առաջին ու երկրորդ մակարդակի գնահատական ստացավ՝ ՆԱՏՕ-ի կողմից որակվելով որպես փոխգործունակ: