Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

Հրանտ Դինք՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» հիմնադիր և գլխավոր խմբագիր: Թուրքահայ մտավորականներից մեկը, որ հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առաջ:

«ՆԵԲՈ-Մ»-Ը ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀՀ ԵՐԿԻՆՔԸ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում գործող 102-րդ ռազմակայանում տեղակայել է գերհզոր «Նեբո-Մ» («Небо-М») ռադիոտեղորոշիչ համակարգը: Այն կարող է ավտոմատ ճանաչել օդային թիրախները՝ ինքնաթիռ, հրթիռ կամ անօդաչու սարք, անգամ որոշել, թե որ երկրին է պատկանում այս կամ այն թռչող օբյեկտը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ

Հունվարի 18-ին ՌԴ օդատիեզերական ուժերը Թուրքիայի օդուժի հետ միասին Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում իրականացրել են առաջին համատեղ ռազմական գործողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

ԵԹԵ ՄԵԶ ՊԱՏԵՐԱԶՄ ՊԱՐՏԱԴՐԵՆ...

Մենք սիրում ենք կյանքը:
Մենք սիրում ենք ազատությունը:
Մենք ուզում ենք խաղաղություն:

«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»

Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո տեղափոխվելու է Աֆղանստան: ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելությանը Հայաստանը մասնակցում է 2010 թվականից:

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ճանապարհեցին երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԻՐԱԿՈՒՄ

Մեկնարկեց ձմեռային զորակոչը, որը Շիրակի մարզում ինքնատիպ տոնի է վերածվում: Նորակոչիկներին «Մայր Հայաստան» հուշահամալիրից երգ ու պարով, բարեմաղթանքներով ու օրհնանքներով ճանապարհեցին ծնողներն ու հարազատները, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատի ներկայացուցիչները: