Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ,  ՈՎ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԻՐԵՆ

Երեք տարի անընդմեջ (2013, 2014 եւ 2015 թթ.)՝ լավագույնը միավորման կազմում, 2015-ին՝ պաշտպանության բանակում: Այսպիսի փայլուն հաջողությունների է հասել գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Հատկապես մարտական հերթապահություն կատարող զորամասում բացառվում է նման արդյունքների հասնել առանց բարձր կարգապահության ու մասնագիտական գերազանց պատրաստվածության եւ իհարկե՝ մարտական առաջադրանքի կատարման լուրջ գիտակցման:

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸ

Հայոց բանակի շարքերում ծառայող զինվորների մեջ դյուցազնական ուժի տեր տղաների շատ եմ հանդիպել և բազմիցս առիթ եմ ունեցել գրելու նրանց մասին, որոնցից մեկն էլ ջոկի գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանն է: Առաջնագծում ծառայող զինվորը իր ֆիզիկական արտառոց ունակությունների շնորհիվ հասցրել է գրանցվել ոչ միայն Հայկական դյուցազնագրքում, այլև դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը:

ԴՈՒՔ ԵՔ ԳՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԸ

Զրույց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

«ՍԵՎ ՆԵՏԱՎՈՐԸ»

Անկյունում մոխրագույն, նեղ-երկարավուն մի արկղ է դրված: Սերոբը ծնկի է գալիս, բացում այն: Զենք է: Զինվորականն այն փայտե տուփից հանում է բավականին զգուշորեն, բայց պատճառն ամենեւին էլ այս զենքի հետ վարվելու նրա փորձի պակասը չէ: «Նուրբ գործիք է»,-բացատրում է: Սերոբը այդ սեւ դիպուկահար հրացանը տեղից շարժում է երկու դեպքում` երբ հակառակորդին պատժելու կամ լռեցնելու խնդիր է ստանում, եւ երբ փոշեզրկելու կամ մարտական վիճակը ստուգելու կարիք կա: Այստեղ՝ սահմանին, թե մեկը, թե մյուսը հաճախակի են պատահում: Թե մեկը, թե մյուսը պայմանագրային զինծառայողը կատարում է վարպետորեն:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ամանորին ընդառաջ խմբագրության փոստն ուղղակի հեղեղված է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն իրականացնող հայ զինվորին հասցեագրված դպրոցահասակ երեխաների նամակներով, որոնցում հայրենիքի պաշտպանին ուղղված փոքրիկների անկեղծ-սրտաբուխ ցանկություններն ու մաղթանքները մինչեւ հոգու խորքը հուզում են մարդկանց:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ

Ամանոր է: Երևանից դուրս ես գալիս, եւ մոռացվում են տոնական շունչն ու գունագեղությունը։ Ճանապարհի երկայնքով տարածվում են սպիտակ ու ամայի դաշտերը, արահետները… Հեռվում Արարատ լեռն է` հաղթական ու վեհ… Ճանապարհը ձգվում է մինչև Վեդի քաղաք: Հասնում ենք գերեզմանատուն… Ապրիլյան չարաբաստիկ այդ օրը պատմության սպիտակ էջի վրա արյունով գրվեց ևս մի անուն` Անդրանիկ Զոհրաբյան… Ծաղիկներով ամփոփված սառած հողաթմբի տակ հանգչում է նա… Օդը սառն է, մաքուր, բայց դժվար է շնչելը։ Կյանքը կարծես կանգ է առել այս շիրիմի ու նրա շուրջ տարածված լռության մեջ։ Հերոսի գերեզմանին այցի եկել է հերոս ընկերը` Վակը՝ Վարդգես Ումրիկյանը։

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ

Արթուր Գևորգյանը ծնունդով Կոտայքի մարզի Զովք գյուղից է: Այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է: Ծառայությունից վերադարձել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Քառօրյա պատերազմական գործողությունների մասնակից է, եւ ապրիլյան դեպքերը նրա հիշողության մեջ դեռ թարմ են: