2017
Ճանապարհն անվերջ է թվում… Բայց մեքենայի պատուհանից դուրս հանդարտ սահող պատկերներից հնարավոր չէ աչք կտրել: Երևանը Ստեփանակերտին կապող ճանապարհով ընթանում ենք չքնաղ Քարվաճառով: Վերջապես ամբողջովին զմրուխտ հագած սարերի միջից ուրվագծվում է Դադիվանքի վեհաշուք ու խորհրդավոր պատկերը. այստեղ հանդիպելու եմ մի մարդու, որի կապն այս տեղանքի հետ խորն է ու բազմաշերտ` թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական չափումներով:
Հրաձգարանը լեռներին է քսվում: Մարտական հերթապահություն իրականացնող վաշտը կրակելու է եկել: Խստահայաց ու մտազբաղ ավագ լեյտենանտը ցուցումներ է տալիս իր զինվորներին՝ առանց ակներեւ ջանքերի, մատների ճարպիկ, մշակված շարժումներով լիցքաթափելով զենքը:
Մսմնայի ճակատամարտին վերաբերող վավերագրերից մեկի տեղեկացմամբ, իրոք, թուրքական զորքերին Մսմնայի մերձակա ձորում դարանակալել ու կոտորել է Դիզակի շրջանի Կարմրակուճ գյուղի քաջարի զավակ Ասլանիկն իր առաջնորդած դիզակցի ու վարանդեցի մարտիկներով:
Ամեն շաբաթ Ադրբեջանի համար հակահայկական ապատեղեկատվություն տարածող մի նոր քարոզիչ է հայտնվում: Վերջինը Էնդրյու Կորիբկոն է, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությունում ներգրավված են նաեւ ՀՀ զինված ուժերի տանկային ստորաբաժանումները: Չնայած տանկիստների համար հոկտեմբերի 8-ը տոնական էր` նշվում էր նրանց մասնագիտական տոնը, այնուամենայնիվ, անձնակազմերը զորավարժադաշտում պատրաստվում էին փորձնական մարտական կրակի: