Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ՝ ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը, որում ներգրավված էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 1000 զինծառայողներ:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Համաձայն մարտական պատրաստության տարեկան պլանի` սեպտեմբերի 11-ից 4-րդ բանակային զորամիավորումում սկսվեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության ստուգումները՝ գեներալ- գնդապետ Մ. Հարությունյանի ղեկավարությամբ:

«ՄՈՏԵՑՆԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ»

Հայ-ռուսական միջազգային 6-րդ՝ «Երիտասարդության դերը արդի աշխարհում» վեհաժողովի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հարկի ներքո տեղի ունեցավ «Մոտեցնելով հաղթանակը» թեմայով կլոր սեղան:

«ՉՈՒՏՎՈՂ» ՄԱՐԴԸ

«Հայ զինվորը» շնորհավորում է պահեստազորի գնդապետ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ

100 ՕՐ

Տղա՛ս, քո ծնված օրվանից իմացել եմ, որ հենց 18 տարիդ լրանա, պիտի բանակ գնաս: Իմացել եմ, որ արու զավակը հայրենիքինն է, ու արու զավակի առաջին պարտքը հայրենիքի հանդեպ է, հետո՝ ծնողների ու զավակների: Իմացել եմ, որ երկու տարի պիտի հեռու լինես ինձնից, ուրիշի եփածը պիտի ուտես, ուրիշը պիտի ծածկի կիսաբաց ուսդ, երբ քնած ժամանակ վերմակը սահի վրայիցդ, ուրիշը պիտի խնամի քեզ, երբ հիվանդանաս:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿԻՆՔԸ ՏԱՆԻՔ Է

Առաջին նամակը բրազիլահայ երգիչ Ժակ Օգջյանը գրեց ինձ այս տարվա մայիսին: