2017
2014թ. հունիսի 10-ը Ավետիք Սուքիասյանը շատ լավ է հիշում. ամառային զորակոչի առաջին օրը երեք ընկերներով զինկոմիսարիատից ուղևորվեցին նույն ուղղությամբ՝ դեպի Արցախ։ Անբաժան ընկերների ծառայության վայրերը, ինչպես կարգն է, վիճակահանությամբ էր որոշվել։
2016թ. ապրիլի սկզբին Հայոց բանակի բազում զինվորներ հերոսացան: Այժմ նույն անմահ-հերոսների անուններով դպրոցներ ու դասարաններ, մանկապարտեզներ են կոչվում: Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցի 6-12-րդ դասարաններն անվանակոչված էին Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Մովսես Գորգիսյանի եւ մեր ժողովրդի այլ լավագույն զավակների անուններով: Սեպտեմբերի 25-ին նույն դպրոցում մասնակից եղա 5-րդ դասարանի անվանակոչությանը:
Զինվորս, որդի՛ս, հայրենիքի պաշտպանս, ծնունդդ շնորհավոր: Քո ծնունդը, որ տոն է եղել մեր ընտանիքի համար, հիմա էլ թող տոն դառնա մեր բանակի, այն զորամասի համար, որտեղ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքդ ես կատարում:
1918 թ. սեպտեմբերի 26-ին առանց դիմադրության գրավելով Արցախի մայրաքաղաք Շուշին ու ձերբակալելով Արցախի Ազգային խորհրդի մի քանի անդամների ու մտավորականների` թուրքական զորքերի հրամանատար Ջամիլ-Ջավիդ բեյը ձգտում է նույնպիսի հաջողությամբ և առանց ավելորդ ջանք ու եռանդ գործադրելու գրավել նաև Արցախն ամբողջությամբ:
Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ պաշտոնյայի, որ դատապարտեր Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում: