2017
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տոնական ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել։
Առաջնագիծը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար դարձել է անվտանգ՝ շնորհիվ լրակահավորման, կատարված ահռելի ծավալի ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների, վերազինման, սահմանը տեխնիկական գերժամանակակից միջոցներով ապահովելու գործողությունների:
Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի հետ վերջերս մեկնեցի շրջանի հարավային թև՝ ներկա լինելու տարածքի ազատամարտիկների հետ հանդիպումներին: