Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

ԵՐԴՎԵՑԻՆ ՀՕՊ-Ի ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում մի քանի րոպեից կմեկնարկի զինվորական երդման արարողությունը: Շարահրապարակում վերջին նախապատրաստություններն են: Նորակոչիկներն անհանգիստ են՝ հանկարծ չշփոթեն շարային վարժությունները, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նրանց ծնողները՝ հուզված. դեռ երեկ իրենց զավակները երեխա էին, իսկ այսօր տողանի են կանգնել զենքը կրծքին ամուր սեղմած:

ԱՆՎՏԱՆԳ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Զրույց պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ ԱՐՄԵՆ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ հետ:

ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ

Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Փխրուն խաղաղության պայմաններում ՀՀ զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են մեր օդային սահմանների պաշտպանությունն ապահովող արդի ՀՕՊ միջոցների համալրումը: Հակառակորդի յուրաքանչյուր նոր զինատեսակ անհապաղ իր հակակշիռն է ունենում մեր զինված ուժերում: Ի թիվս այլ միջոցների՝ մեր երկրի օդային սահմանն այսօր վստահորեն պաշտպանում են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրները:

ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներն եւ կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամները:

ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆ

Կենտրոնական հեռուստատեսության աշխատակցի վկայականով հեռուստաօպերատոր Բենիամին Ղարախանյանը բազմաթիվ «արգելված գոտիներ» է հատել: Արցախի նորաթուխ հեռուստատեսության ակունքներում կանգնած Բենոն՝ ինչպես նրան դիմել և դիմում են գործընկերները, ընդհատակում սկսված Արցախյան շարժումը անցկացնում էր ժապավենի վրա, հետո կադր առ կադր փոխանցում հայաստանյան և արտասահմանյան գործընկերներին։