Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՍԻՐՏՍ ԹՈՂԵԼ ԵՄ ՍԱՀՄԱՆԻՆ

-Եվ ո՞վ է քո հերոսը,- հարցնում եմ զինվորին. նրա ձեռքին մի վկայական կա, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ավագ սերժանտ Հայկ Հովհանյանը 1-ին մրցանակ է շահել «Ես գտա իմ հերոսին» վերտառությամբ շարադրության համաբանակային մրցույթում:

ԴԻՐՔԸ, ՈՐ ՊԱՀԵԼ ԵՄ, ԻՄՆ Է ՀԱՎԻՏՅԱՆ

-Զինվոր եմ,- ասում է տղան: Արտաքինից դատելով` տարիքը զինվորի չէ:
-Քսանհինգ տարեկանում եմ բանակ եկել,- բացատրում է,- երկու օրից կզորացրվեմ:

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ

Հարկ է ընդգծել, որ հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու գործում: Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը հանձն առավ ընդհանուր ապստամբության համար ուժերի կազմակերպման գործը: Ընդ որում՝ բուն «էրգրի» մարտական ուժերի ու ռազմամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Սասունը, որտեղ դրա համար կային առավել նպաստավոր պայմաններ:

ԹԵՀՐԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Իրանի բարձր ղեկավարությունը հավանություն է տվել մեր երկրի հետ սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծելու ծրագրին, ըստ որի` Հայաստանի հետ համատեղ կօգտագործվի Նորդուզ-Մեղրի անցակետը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՁԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՏՊԱՎՈՐԻՉ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ» ՑԱՆԿԸ

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերություններից մեկը Tool Shed խումբն է: Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի` Ադրբեջանի հյուպատոսության համար կազմակերպած տպավորիչ միջոցառումներից: Խումբը մեծ օգուտ է քաղում այդ գործարքից՝ ամսական վճարելով ընդամենը 9 հազար դոլար ադրբեջանամետ բոլոր աշխատանքների համար:

ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՆԴԵՄԸ…

Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի` մինչեւ 2021թ. Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 մլն դոլար՝ թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք ձեռք բերելու համար: Ուկրաինացի զինվորականները հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ

Ընդհանրապես, գերադասելի է չավերել գրավված տարածքները:

Քեզնից հետո ավերակներ թողնելը` վատագույն ընտրությունն է: Անհամեմատ լավ է շրջապատել հակառակորդի ուժերը, քան ոչնչացնել նրանց, ուստի, իմաստ չունի ջախջախել գունդը, գումարտակը կամ զինվորների փոքրաթիվ ջոկատը: