Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ

Քաշաթաղի շրջանի 2 բնակավայրերից՝ Աղանուսից եւ Ապարանից 12 աշակերտներ կրթություն են ստանում Աղանուսի հիմնական դպրոցում, որն սկսել է գործել 1996 թվականից, իսկ 2001թ.-ից անվանակոչվել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի «Սասունցի Դավիթ» (հետագայում՝ «Սասնա ծռեր») ջոկատի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով:

ԱՄԵՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ԺՊՏՈՒՄ ԷՐ ՎԱՐԴԱՆԸ...

Հերթական քննարկումն էր Դուշման Վարդանի տուն-թանգարանում: «Մեր գրադարանը» խմբի կողմից այս անգամ քննարկման թեմա էր ընտրվել Րաֆֆու «Ինքնախաբեություն» հոդվածը: Բակը մարդաշատ էր, և մի տեսակ անհանգստություն կար բոլորի շարժուձևի մեջ: Ներկաները և՛ ուրախ էին, և՛ հուզված… Այս քննարկմանը հատուկ հյուրերի ենք սպասում, և որքան մոտենում է նրանց գալու ժամը, անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում:

ԴԸՐԴՈ ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ԸՆԿՈՒԶԵՆԻՆ

-Ես հիմա ճուտի աչք որտեղի՞ց ճարեմ:
Մայրս նայում է զարմացած: Փաստորեն, բարձրաձայն եմ ասել: Նա գիտի, որ ես սպասում եմ գրող Վրեժ Սարուխանյանին. միասին գնալու ենք Էջմիածին` 25 տարի առաջ Սասնա Նիչ գյուղից Հայաստան տեղափոխված Սաբրիի տուն, որ տեսնենք Դըրդո մայրիկին: Դըրդո մայրիկը Սասնա Նիչ գյուղում է ապրում, մենակ է ապրում, ամեն առավոտ Սասնա բարբառով աղոթում է ու խաչակնքելիս ոչ թե երկինք է նայում, այլ՝ հողին…

ՄԵՆՔ ՊԻՏԻ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵՆՔ...

Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դըրդո մայրիկը եւ ընկուզենին» փաստագրական ֆիլմը Եղեռնի ժամանակ գրեթե ամբողջ գերդաստանը կորցրած եւ այժմ Սասնա Նիչ գյուղի իր տանը միայնակ ապրող Դըրդո մայրիկի մասին է: Մեկի, որին աշխարհի ոչ մի ուժ չկարողացավ պոկել արմատից: Նրա ութ զավակներից մեկը Հայաստանում է ապրում, մյուսները Ստամբուլում են: Ինքը իր հողի, իր տան, իր աղոթքի ու իր բարբառի ժամապահն է:

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

Հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երեւանյան ամենասիրված ու սպասված փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ

«Նուբարաշեն» զինավանի ակումբում կայացավ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքների ամփոփումը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Համաձայն 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի` հուլիսի 18-ից 22-ը 5-րդ բանակային կորպուսում անցկացվեց հրամանատարական հավաքներ` ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով: