Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ Է

Ամենուր զորակոչի շունչն է թեւածում: Ուր գնաս՝ գյուղ, քաղաք, բակ ու փողոց, ամենուր զորակոչից են խոսում: Ժողովուրդն ապրում է զորակոչով: Երկիրն է ապրում զորակոչով: Հպարտությունն ու հուզմունքը, ուրախությունն ու արցունքը խառնվել են իրար:

ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Նորակոչիկներն անակնկալի եկան, երբ տեսան Բերձորի՝ Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրում իրենց դիմավորողներին: Բերձորի պետական մանկապարտեզի ավագ խմբի սաները շարք էին կանգնել զինվորական համազգեստով, յուրաքանչյուրի ձեռքին մեկ տառ:

ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

Սիրիահայ Գեւորգ եւ Մեսրոպ Կազանջյանները որոշեցին կամավոր զորակոչվել պաշտպանության բանակ: Առաջինը Գեւորգը զինվորագրվեց, մեկ տարի անց համազգեստ հագավ Մեսրոպը: Հայերեն ոչ մի բառ չգիտեին, բայց զինակից ընկերների օգնությամբ երդման տեքստն անգիր սովորեցին եւ ուխտեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ

Զորակոչը շարունակվում է: Արաբկիրի զինկոմիսարիատի առաջ հավաքվել են հարազատ-բարեկամ, ընկեր-ծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց տղաներին:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛Ր

Մաշտոցի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա. Դավթաշեն և Աջափնյակ համայնքների բնակիչները եկել են ճանապարհելու զինակոչիկներին: Նրանք համբերատար սպասում են, մինչև զինկոմիսարիատում իրենց զավակները մեկ անգամ էլ բուժզննում անցնեն, պատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ

Զրույց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

ՂՈՒԿԱՍԸ ՏՈՒՆ ԳՆԱՑ...

Իմ լավ ընկերը՝ Ղուկասը, երեւանյան իր բազմաթիվ վերելքներից ու անկումներից հետո, ի վերջո, վերադարձավ Ուջան ու հիմա հայրենի հարկի տակ իր «բույնն է շինում»… Ի՛ր Քարաշարը։ Նա ժամերով, օրերով կարող է պատմել իր նոր տան ամեն քարի ու սյան մասին։