Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը հունիսի 23-ին հյուրընկալել էր Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից ժամանած 163 պատանիների:

«ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ»

20-րդ դարի վերջին տասնամյակ: Սեպտեմբերի 21: Պատմության մեջ այս տարեթիվը մեր ազգային եռագույնի երանգներով է գրված: Երկար դադարից հետո աշխարհի քաղաքական քարտեզ վերադարձավ Հայաստանը՝ մի ժամանակ աշխարհակալ տերություն, իսկ այժմ՝ մարդկային սրտի չափ փոքր երկիր. փոքր տարածքով, բայց տիեզերքի չափ մեծ իր պատմամշակութային ժառանգությամբ:

2.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՆՈՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրել էինք թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի եւ լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց եւս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners եւ Burson-Marsteller:

ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

Աշխարհում սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ամենահայտնի ընկերություններից մեկը Ֆերրարին է։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին եւ տեղակայված է Մարանելոյում։ Սկզբնական շրջանում ընկերությունը կոչվում էր Scuderia Ferrari և հովանավորում էր «Ֆորմուլա-1»-ի թիմերին եւ հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։

ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻ 10 ԿԱՆՈՆ

ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ. Քննադատությունը թշնամիներ վաստակելու անխուսափելի ճանապարհ է: Ուզում եք մենա՞կ մնալ: Քննադատե՛ք: Բայց դուք ոչ թե արդարության ջատագով կլինեք, այլ չիմացության զոհ: Քննադատելը վտանգավոր է, քանի որ այն իջեցնում է մարդու ինքնագնահատականը եւ վիրավորում ու վրդովում է նրա հոգին:

ԱՆՊԱՐՏՆԵՐԸ

Փետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԶՐԻՆ...

Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Արդեն ակնհայտ է, որ Ալիև – Փաշաևներ տանդեմին խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածությունը՝ իր իշխանությունը ոչ միայն կայունացնելու, այլ արդեն՝ գոնե պահելու համար: Տարածաշրջանային զարգացումների ազդեցության տակ Ադրբեջանում աճում է հեղաշրջման վտանգը, որի հեղինակները կարող են լինել ինչպես Արևմուտքից, այդպես էլ՝ նույնիսկ Անկարայից ու Էր Ռիադից: