Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

Հունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը: Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ ՀԱՄԱԶԳԵՍՏՍ

Մարտկոցի հրամանատար, կապիտան Սեդրակ Մադաթյանը ծառայում է հարավային սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը կապիտանի մասին խոսելիս նշում է. «Մեր երիտասարդ լավագույն սպաներից է, պարտաճանաչ է, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ է եւ միաժամանակ բարյացակամ ու հոգատար: Մասնագիտական բարձր եւ հիմնարար գիտելիքներով է օժտված»:

ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ

«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի (նախագահ՝ Մարգարիտա Խաչատրյան) եւ ԼՂՀ «Սատարում հարազատ բանակին» հասարակական կազմակերպության անդամները (նախագահ՝ Վերա Գրիգորյան) առաջին համատեղ շրջայցը կատարեցին գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման N զորամաս:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԻԼՈՏԱԺ

«Էրեբունի» ավիացիոն բազայում կայացած տոնական միջոցառումը նվիրված էր Ռուսաստանի օրվան:

ՎՇՏԻՑ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ

Ես ուրիշ բան եմ ուզում իմանալ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կա բառերից, ցավից, հրճվանքից, արցունքից ու ժպիտից անդին, որտեղից սկսվում է հավերժությունը: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես կշարունակվեր կյանքը, եթե չլիներ ճակատագրական միջադեպը:

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Լոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի նամակները` ուղղված հայ զինվորին:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ Է ՀԱՍՈՒՆԱՑՆՈՒՄ

Հանդիպումս էջմիածնեցի Արայիկ Միրզոյանի հետ է: Նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, հրետանավոր: Մտքումս հարցեր, հարցեր ու էլի հարցեր են պտտվում: Ճանապարհ եմ ընկնում Արայիկին տեսնելու: Նա ինձ սպասում էր սրճարանում: Մոտենում եմ, բարևում: