2017
Ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ազատության և անկախության ծանր փորձության օրերին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում հայ կանայք իսկական սխրագործություն գործեցին: Հայ հերոսուհի կանայք թշնամու դեմ կատաղի մարտերում մարտնչեցին որպես օդաչուներ, հրետանավորներ, հրաձիգներ, կապավորներ և բժշկասանիտարական աշխատողներ՝ նպաստելով անարգ թշնամու ուժերի ջախջախմանը:
Ազգամիջյան ատելության ֆոնին այս պատմությունը մի այլ հնչեղություն ունի։ Խոսքը վերաբերում է իմ հայրենի քաղաք Գորիսին ու Խնձորեսկ գյուղին, որտեղ մարդիկ լցված են սարոյանական անսահման բարությամբ ու սիրով, չնայած այն բանին, որ քաղաքն իր սահմանամերձ գյուղերով եղել է անընդհատ հրետակոծության տակ, բայց գորիսեցին չի չարացել…
Հայոց լեզուն և խոսքը հայ էթնոսի և ազգի հավաքական գիտակցության արտահայտությունն է, այն մշակվել, հղկվել է հազարամյակների ընթացքում: Հայոց մշակույթը հայերենի հետ անքակտելիորեն կապված է: Առանց լեզվի անհնար է պատկերացնել մշակույթ: Դա է պատճառը, որ մշակույթը հաճախ կոչվում է տվյալ ազգի և ժողովրդի հոգևոր նվաճումը: Լեզուն մշակույթի ոչ միայն կրողն է, նաև նրա հայելին, որտեղ արտացոլվում է ազգի լիարժեք կերպարը:
Ադրբեջանի կառավարությունն իր նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` թեև Ալիևի միապետությունը միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում: