2017
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ հասցեագրված հայ զինվորին, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՊԲ հարավային ուղղության դիրքապահ Արթուր Հակոբյանի նամակը. «Մարտական դիրքում 18 օրվա ընթացքում փոքրիկ մատուռ ենք կառուցել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածաշրջանային լուրջ զարգացումների է պատրաստվում և ավելի է ամրապնդում իր ընտանիքի իշխանության անվտանգությունը: Մասնավորապես՝ ապրիլի 6-ին ստորագրված «Ռազմական դրության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս խուսափելու ներքաղաքական լուրջ զարգացումներից:
2016թ. ապրիլի 30-ին զոհվեց դասակի հրամանատար Աշոտ Զոհրաբյանը: Քաջորդու մահվան տարելիցի օրը նրա հիշատակը հարգելու էին եկել ծանոթները, բարեկամները, հարեւանները, մարտական ընկերներն ու այն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, որտեղ սովորել էր հերոսը: Աշոտ Զոհրաբյանը ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով:
Պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին կազմակերպել էր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
Աշխարհի 21 երկրներ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը: