Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

«ՀՐԱԴԱԴԱՐ»

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էին Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները: Առաջին անգամ չէր, որ նրանք ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես էին գալիս վարժարանի դահլիճում` իրենց տարեկից մոնթեականների առջև:

ՔԱՂՑՐ ՍՈՒՏ

Անցյալ տարի ապրիլը տխրությամբ ու ցավով բացվեց: Այդ անհանգիստ ու լարված օրերին չափազանց ծանր էր բոլորիս համար, բայց առավել դժվար էր բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Անհնար է բառերով նկարագրել այն տագնապները, մտատանջությունները, բոլոր այն զգացողությունները, ինչն ապրեցին զինվորների ծնողները:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, զինվո՛ր: Ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Դու անձնվիրաբար ծառայում ես մեր բանակում ու կյանքի գնով պաշտպանում մեր ազգը: Ես եւ ինձ նման շատ երեխաներ ապահով ենք զգում մեզ, քանի որ կան հայոց արծիվ զինվորները: Խոստանում եմ` ես էլ քեզ նման զինվոր կլինեմ ու ազգիս պիտանի մարդ կդառնամ:

ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Սիրահարների այգին յուրահատուկ տոնական տեսք ուներ ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, որովհետեւ ծաղիկների, փուչիկների ու գույնզգույն թիթեռների նման ցատկոտող փոքրիկների համայնապատկերը լրացնում էին զինվորական համազգեստով կանայք, որոնց Սիրահարների այգի էր հրավիրել պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչությունը՝ միասին տոնելու Մայրության եւ գեղեցկության տոնը:

ԱՊՐԻԼԻ 7 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Սեր, քնքշություն, բարություն է հորդում մեր մայրերից, քույրերից: Բայց երբ վտանգվում է հայրենի հողի անդորրը, երբ պատերազմ է պարտադրվում, նրանք սատարում են իրենց որդիներին, իրենց ամուսիններին։ Ամենքը՝ իրենց տեղում, իրենց ուժերի ներածին չափով՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ:

ՂԱՆԴԱՀԱՐ

Իմամ Ջալալի անունով միջնադարյան քաղաքում ես եւ Վիննին գլորեցինք ամբողջ երկու ամիս՝ տեղի դեսանտագրոհային վաշտերից մեկի կազմում մասնակցելով մի քանի մարտական գործողությունների, որոնք թեեւ մարտավարության տեսանկյունից կարելի էր ձախողված համարել, քանի որ սուննի* խռովարար մոլեռանդ խմբավորումներից եւ ոչ մեկը շոշափելի կորուստ չէր կրել, սակայն ռազմավարի առումով բավական շահեկան էին։

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ Վազգեն Սարգսյանը մահապարտների գումարտակ հավաքեց, մոտ երեք հարյուր հոգի էին, որ եկան հավաքվեցին նախ Գանձասարի վանքում: Մարտի գնալուց առաջ Պարգեւ Սրբազանը ամենքին էլ մկրտեց: Եվ երեք հարյուրով ելան երեք հազար ազերիների դեմ եւ նրանց վիթխարի այդ գորհը կասեցրին: