2017
Այս վկայությունը լրագրող Ասպրամ Ծառուկյանի պատմածն է։ «Մոնթե» գիրքը գրելու համար նա հանդիպեց եւ զրուցեց Մոնթեի ամենամոտ ընկերներին։
Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետեւ, եթե դա չլինի՝ վտանգն անպայման դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում, պատերազմ զսպողը դուք եք:
Զինված ուժերի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 21-ից 25-ը անցկացվեց ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը:
Փոխգնդապետ Արտյոմ Դավթյանը 1999-2004թթ. սովորել և ավարտել է ՌԴ տանկային ինստիտուտը՝ նշանակվելով ՀՀ ԶՈՒ զորամասի տանկային դասակի հրամանատարի պաշտոնին, ապա առաջխաղացման միջոցով հասել զորամասի զրահատանկային ծառայության պետի պաշտոնին:
Խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ լուսանկարում զենքը ձեռքին տղամարդը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած լեգենդար «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբի պետ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Խորեն Մարտիրոսյանն է, որի անցած ճանապարհը օրինակելի է ու երիցս հիշատակելի:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտն էր: Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում Ադրբեջանի հատուկջոկատայինները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: