Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՓԱՆՈՍ ՄԱՆՋՅԱՆ. ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ

Այսօրվա Հայաստանի բանակը դարձել է հզոր, քաջարի բանակ: Մեր բանակը հսկա առաջադիմության մեջ է, շատ-շատ բաների է հասել և տեսնելով այդ ամենը՝ անկարելի է զորավիգ չլինել նրան:

ՀԱՂԹՈՂԸ. ՏԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է:

ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ

Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի առաջնահերթություններից է: Մեր երկնքի խաղաղությունն ու պաշտպանությունը միայն բարեհաջող թռիչքներն ու վայրէջքները չեն:

ԿՅԱՆՔԸ` ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Մանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ: Սրանք իմ խոսքերը չեն, ինչ-որ գրքում եմ կարդացել: Ու հիմա պատմում եմ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանին:

ՀԵՐՈՍՆ ԱՊՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ՄԵՋ

Զինվորականներն ինձ ներշնչում են, նրանք ուժեղ մարդիկ են ու հայրենիքի խորհրդանիշ են ինձ համար: Իմ վկաներն էլ էին զինվորականներ` հատուկջոկատայիններ էին: 4 ժամը մեկ նրանք փոխարինում էին մեկը մյուսին ու ինձ ուղեկցեցին այդ 33 ժամերի ընթացքում:

ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը եւ սկսեց օժանդակել քաշաթաղցիներին:

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆ

Արդեն մոտ երկու ամիս է, ինչ անցել ես ծառայության եւ քո պարտքն ես կատարում հայրենիքի առջեւ՝ պահպանելով մեր սահմանները: Կարծես երեկ լիներ, երբ ձեռքիցդ բռնած քեզ դպրոց էի ուղեկցում, ու բոլորի հարցին, թե՝ ի՞նչ ես դառնալու, հպարտ ու անվեհեր պատասխանում էիր՝ զինվոր եմ դառնալու եւ ավելացնում էիր. մա՛մ ջան, ես զինվոր կդառնամ ու կպաշտպանեմ հայրենիքս, պապային ու քեզ, դու չվախենաս: